Գերմանիայի շարունակական տնտեսական անկումը հետզհետե հանգեցնում է սոցիալական բևեռվածության մեծացման և ազգայնական տրամադրությունների սրման: Ամբողջությամբ նույն սցենարով, ինչ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ, և Հիտլերի գլխավորած ուժն իշխանության եկավ:
Այս ընթացքի գլխավոր ձախողումը, որ հանգեցրեց այս սոցիալ-տնտեսական ճգնաժամին, որն ավելի է ահագնանում, ռուս-ուկրաինական պատերազմն էր: Գերմանիան շատ մեծ կախվածություն ուներ ՌԴ էնէրգետիկ ռեսուրսներից, ամբողջ տնտեսությունը դրա հաշվարկով էր կառուցված հաջորդ տասնամյակների համար: Մեզ մոտ, ի դեպ, այս կախվածությունը ավելի մեծ ու խորն է:
Գերմանիան նաև մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից՝ առաջին հերթին որպես իր անվտանգության երաշխավոր: Թրամպի իշխանության գալը այս կախվածությունը Գերմանիայի համար շատ ավելի թանկ է դարձնում: Գերմանացիները այս ամենը շատ լավ հասկանում են: Իրենց հանրության մեծ մասը, ի տարբերություն մերի, խավարի մեջ չեն ապրում, և սա է պատճառը, որ նրանց մոտ ազգայնականության աճ է գրանցվում:
Այս ամենը է՛լ ավելի է սրվում՝ դեմոգրաֆիկ անկումով պայմանավորված: Օրերս Գերմանիայի վարչապետը գնացել էր Հնդկաստան՝ հնդիկ աշխատուժի հետևից: Յուրաքանչյուր տարի Գերմանիային լրացուցիչ 400 հազար որակյալ աշխատող է պետք, այլապես տնտեսությունը մեծ տեմպով կրճատվելու է, իսկ այս պրոցեսն արդեն սկսված է:
Աշխարհում մի քանի պետություն կա, որոնցում ճգնաժամերը համաշխարհային ազդեցություն են ունենում: Գերմանիան և Ռուսաստանը այդ պետություններից են: Իսկ Հայաստանը և հայերը նորագույն պատմության գոյության ամբողջ ընթացքում այս պետություններում տեղի ունեցողի ազդեցության տակ են եղել:
Ներկայի Հայաստանը, իր ապազգային ռեժիմով, երաշխավորն է Հայաստանի չգոյության՝ արտաքին աշխարհից եկող և գալիք նոր հոսանքների ազդեցության տակ: Սրա կասեցումը միայն մի եղանակով է հնարավոր՝ հայկական ազգային շահեր սպասարկող իշխանության գոյությամբ: Իսկ սրան հասնելու միակ ձևը ազգային հեղափոխությունն է, որը պետք է ունենա իր օրակարգը, որպես ազգի և ազգային պետության զորացման հրովարտակ՝ Ազգային հեղափոխության մանիֆեստ:
Հովհաննես Ավետիսյան